Ծրագրի մասին

«Վոչդոգ (հետաքննական) լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2018թ. ապրիլին` նպատակ հետապնդելով զարգացնել Հայաստանում հանրային վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ:

Ծրագիրն առաջարկում է լրագրողներին, ուսանողներին և շահագրգիռ քաղաքացիներին ինտերակտիվ դասընթացների միջոցով զարգացնել հմտությունները հետաքննության և փաստերի ստուգման ոլորտներում:

2 տարի տևողությամբ ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի. նախ 12 դասից բաղկացած ինտերակտիվ առցանց դասընթացը հնարավորություն կտա նախնական գիտելիքներ ձեռք բերել ինքնուրույն հետաքննություններ անցկացնելու համար: Այնուհետև կհաջորդեն առավել խորացված թրեյնիգներ՝ հայ և միջազգային առաջատար փորձագետների ներգրավմամբ: Ծրագրի երրորդ փուլով դասընթացների մասնակցած 8 անձանց կտրվեն փոքր դրամաշնորհներ՝ սեփական հետաքննական նախագծերն իրագործելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) ֆինանսավորմամբ: