Հ.Տ.Հ.

Ինչպե՞ս կարող եմ մասնակցել ծրագրին:

Ծրագրին մասնակցության համար պարզապես անհրաժեշտ է գրանցվել կայքում, որը հնարավորություն կտա դիտել տեսադասերը և պատասխանել դրան վերաբերող հարցերին:

Գրանցումը պարտադի՞ր է:

Գրանցումը պարտադիր է դասի հարցաշարին պատասխանելու, հետևաբար նաև ծրագրի հաջորդ փուլերին մասնակցելու համար: Այնուամենայնիվ, միայն տեսադասերը կարող եք դիտել անգամ առանց գրանցվելու:

Կարո՞ղ եմ մասնակցել ծրագրի երկրորդ և երրորդ փուլերին՝ առանց ա-աջին փուլն ամբողջությամբ անցնելու:

Ո՛չ, չեք կարող: Ինչպես որ չեք կարող առանց առաջին դասարան գնալու տեղափոխվել երկրորդ և երրորդ դասարան:

Կարո՞ղ եմ միևնույն դասը լսել մի քանի անգամ:

Իհա՛րկե կարող եք. միևնույն դասին անվերջ կարող եք վերադառնալ, անգամ թեսթը լրացնելուց հետո:

Կարո՞ղ եմ միևնույն թեսթին պատասխանել մի քանի անգամ:

Ո՛չ, չեք կարող: Թեսթին անցնելիս համոզվե՛ք, որ դասը լավ եք յուրացրել: Դասի 10 hարցերին պատասխանելուց հետո ավարտելով թեսթը, կտեսնեք՝ որոնք են Ձեր ճիշտ և սխալ պատասխանները: Դրանից հետո կարող եք վերադառնալ դասին, բայց ոչ՝ թեսթին: