Տվյալների բաց շտեմարաններ

Հարկատուներին կոռուպցիոն գործարքների և ոչ թափանցիկ կառավարման մասին տեղեկացնելու համար լրագրողը պետք է կարողանա գտնել տվյալների շտեմարաններ, փորփրել այնտեղ եղած բազմաթիվ փաստաթղթերը, վերլուծել դրանք և հնարավորինս պարզ ներկայացնել հանրությանը։ Թե ինչպես՝ ծանոթացեք տեսանյութում:

Անի Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանը տվյալների լրագրող է, 2009թ-ից աշխատում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունում (Hetq.am): Սովորել է Արևմտյան Վիրջինիայի համալսարանի լրագրության բաժնում՝ Ֆուլբրայթ ծրագրի շրջանակում։ Ավարտել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի մեդիա և մենեջմենթ բաժինը և Երևանի պետական համալսարանի լրագրության բաժինը։

Back to: Հետաքննական լրագրություն