Watchdog լրագրության դասընթացը հասանելի է բոլորին

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրի բոլոր փուլերին և ստանալ ենթադրամաշնորհներ, ապա անհրաժեշտ է գրանցվել կայքում և անցնել բոլոր տեսադասերը և թեստերը: Դրանից հետո դուք հնարավորություն կունենաք մասնակցել մեր թրեյնինգներին՝ տեղի և միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ: Երրորդ փուլում կընտրվեն այն 8 մասնակիցները, որոնք կստանան ենթադրամաշնորհներ՝ իրենց հետաքննական նախագծերի իրականացման համար:

login

Գրանցում

watch

Տեսադասեր

quiz

Թեստ

cert

Ենթադրամաշնորհներ

Դասեր

  • Սկսել դասը

    Հետաքննական լրագրությունը և դրա պատմությունը

    Հետաքննական լրագրության մեկ միասնական ձևակերպում կամ սահմանում գոյություն չունի, սակայն մի առանձնահատկություն թերևս ուրվագծվում է, այն է՝ ուղղվածությունը դեպի «համընդհանուր բարիքը»։ Այս դասի շրջանակում ծանոթացեք հետաքննական լրագրության պատմությանը և դրա ամենավառ օրինակներին:

  • Սկսել դասը

    Փաստերի ստուգումը լրագրության մեջ

    Լրագրության հիմնաքարային սկզբունքներից մեկը ճշգրիտ տեղեկություն հաղորդելն է: Կեղծ տվյալներ չհրապարակելու համար լրագրողները և խմբագրությունները պետք է ստուգեն այն, ինչ պատրաստվում են հրապարակել: Այս դասը պատմում է փաստերի ստուգման գործիքների և մեխանիզմների մասին:

  • Սկսել դասը

    Ինչպես ուսումնասիրել պետական գնումների համակարգը

    Հանրային միջոցներով ձևավորվող պետական բյուջեի մի զգալի մասը ծախսվում է պետության կարիքների համար իրականացվող գնումների վրա, ուստի այս ոլորտը անչափ կարևոր է հետաքննող լրագրողների համար: Առաջարկում ենք այս դասով ծանոթանալ պետական գնումների համակարգին։

  • Սկսել դասը

    Ինչպես որոնել իրավական փաստաթղթերը

    Լրագրողական հետաքննության ընթացքում տեղեկատվության որոնման ամբողջ շղթան անցնում է օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, պայմանագրերի, զանազան այլ իրավական փաստաթղթերի, ուսումնասիրման միջով: Այս դասում առաջարկում ենք ծանոթանալ իրավական ակտերի որոնման մեխանիզմներին:

  • Սկսել դասը

    Ինչպես ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերը

    Բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք, ըստ օրենքի, պարտավորված են հանրությանը ներկայացնել, թե ինչ ունեցվածք ունեն։ Դասընթացը կօգնի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հայտարարագիրը, ինչպես գտնել պաշտոնյաների հայտարարագրերը և ինչպես վերծանել դրանք:

  • Սկսել դասը

    Տվյալների բաց շտեմարաններ

    Հարկատուներին կոռուպցիոն գործարքների և ոչ թափանցիկ կառավարման մասին տեղեկացնելու համար լրագրողը պետք է կարողանա գտնել տվյալների շտեմարաններ, փորփրել այնտեղ եղած բազմաթիվ փաստաթղթերը, վերլուծել դրանք և հնարավորինս պարզ ներկայացնել հանրությանը։ Թե ինչպես՝ ծանոթացեք տեսանյութում:

  • Սկսել դասը

    Խելացի որոնում համացանցում

    Համացանցում որոնում կատարելու հմտությունները խիստ անհրաժեշտ են հետաքննող լրագրողների համար, քանի որ հաճախ հետաքրքրություն ներկայացնող անձինք ու նրանց երեխաները իրենց ճոխ ու հաջողակ կյանքն ի ցույց են դնում համացանցում։ Այս դասում ծանոթացեք խելացի որոնման գործիքներին Google-ում և սոցցանցերում: 

  • Սկսել դասը

    Ինչպես կարդալ ֆինանսական հաշվետվությունները

    Ժամանակակից ընկերությունների ֆինանսական հոսքերն ամփոփված են ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում, որտեղ հաճախ կարող եք գտնել տեղեկություններ ու ապացույցներ կազմակերպությունների իրական սեփականատերերի ու կասկածելի ֆինանսական գործարքների մասին։ 

  • Սկսել դասը

    Ինչպես ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

    Օրենքով հասանելի տեղեկատվությունը պետական մարմիններից ստանալու համար երբեմն անհրաժեշտ է լինում հաղթահարել որոշակի խոչընդոտներ, ծախսել երկար ժամանակ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Այս դասում ծանոթացեք տեղեկատվություն ստանալու հիմնական սկզբունքներին:

  • Սկսել դասը

    Ինչպես պատկերավոր ներկայացնել տվյալները

    Տվյալների պատկերավոր ներկայացումը կամ վիզուալիզացիան բարդ և մեծածավալ տվյալները, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային աղյուսակները ինֆոգրաֆիկաների, գրաֆիկական սանդղակների, քարտեզների միջոցով հանրամատչելի և հեշտ ընկալելի ներկայացնելն է: Այս դասում առաջարկում ենք ծանոթանալ վիզուալիզացման մեխանիզմներին և գործիքներին: 

  • Սկսել դասը

    Փողերի լվացում

    Ժողովրդավարական պետություններում կոռուպցիայով զբաղվող պաշտոնյաների կամ «կեղտոտ եկամուտ» ունեցող միավորների գլխավոր խնդիրներից մեկը ձեռք բերված ֆինանսական միջոցների օրինականացումն է: Այս դասը կպատմի, թե ինչ մեխանիզմներով են օրինականացվում այդ միջոցները և թե ինչպես հայտնաբերել հետաքննության «զոհին»:

  • Սկսել դասը

    Էթիկան և իրավական խոչընդոտները հետաքննական լրագրության մեջ

    Հետաքննական լրագրության մեջ կարևորագույն խնդիրներից է էթիկայի կանոնների պահպանումը: Միաժամանակ, հետաքննական լրագրության պրակտիկայում ի հայտ են գալիս իրավական խոչընդոտներ, որոնք բարդացնում ենլրագրողի աշխատանքը: Այս դասը կօգնի հասկանալ՝ ինչպես հաղթահարել այդ խոչընդոտները՝ մնալով էթիկայի սահմաններում: